«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակում մեկնարկել են բադմինթոնի մրցումները: Մանկապատանեկան մրցաշարին մասնակցում է 65 մարզիկ Հայաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Կիպրոսից և Մալդիվներից:
«Երևանի քաղաքապետի գավաթ»-ը կազմակերպվում է միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ և կընթանա միջազգային սահմանված կանոնակարգերով: Բադմինթոնի մրցումները կշարունակվեն մինչև մայիսի 19-ը: