Հասարակություն

Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը վարժական հավաքներ կանցկացվեն

Գործադիրի որոշմամբ հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը, ներառյալ` կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 5151 քաղաքացու:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 45 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց: