Քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գող» կոչում ունեցող անձանց հետ կապված քննվում է 13 քրեական վարույթ. այս մասին, Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից։
Հայտնի դարձավ նաև, որ 8 քրեական վարույթով 9 «օրենքով գող» անցնում է որպես մեղադրյալ, իսկ դատավճիռ կայացվել է մեկի հանդեպ։
Դատախազությունից նաև հայտնել են, որ «օրենքով գողերի» հաշվառում չի իրականացվում։
Հայկ Մագոյան