Հասարակություն

Դատավճիռ է կայացվել 1, մեղադրանք է առաջադրվել 9 «օրենքով գողի» նկատմամբ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գող» կոչում ունեցող անձանց հետ կապված քննվում է 13 քրեական վարույթ. այս մասին, Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից։

Հայտնի դարձավ նաև, որ 8 քրեական վարույթով 9 «օրենքով գող» անցնում է որպես մեղադրյալ, իսկ դատավճիռ կայացվել է մեկի հանդեպ։ 

Դատախազությունից նաև հայտնել են, որ «օրենքով գողերի» հաշվառում չի իրականացվում։ 

Հայկ Մագոյան