Հասարակություն

Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագրին։