Ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողները մայիսի 14-ին տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նարեկացու փողոցում քաղաքացին շրջում է զենքով և դանակով:
Համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանները մեկնել են Նարեկացու փողոց: Քաղաքացին տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ փորձել է դիմել փախուստի և այդ ընթացքում փողոցի եզրային խոտածածկ հատված է նետել ատրճանակի նմանվող առարկա: Ոստիկանները նրան ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի երկու դանակ:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել Նարեկացու փողոցում: Մայթեզրի խոտածածկ հատվածում հայտնաբերվել է 26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ:
Մայիսյան գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը, հայտնաբերվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: