Հասարակություն

ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ

Լրատվամիջոցներից մեկին այսօր հարցազրույց տված անձը ՀՀ զինված ուժերին ծանոթ չէ, ավելին՝ ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք, նախքան ինքնահռչակ անձանց հանրությանը որպես գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող ներկայացնելը, համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,- ասված է հաղորդագրությունում: