Հասարակություն

ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց

«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։ Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»,- այս մասին ասվում է ԵՊՀ տարածած հաաղորդագրության մեջ։