Հասարակություն

Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է Վահե Հովհաննիսյանի և ԵՆԲ-ի ներկայացուցիչների միջև հանդիպումով

Այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվում է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների միջև հանդիպումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի կոշտ թափոնների ծրագրի նպատակի վերաձևակերպման հնարավորությունը և ֆինանսական աջակցությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին, Երևանում ռեզիդենտ գրասենյակի հիմնումը, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը, Սյունիքի շրջանակային վարկը և այլն: