Հասարակություն

Մայր աթոռը չի կոնկրետացնում` հղելով նախորդ հայտարարություններին

Radar Armenia-ն օրերս հարցում էր ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պարզելու, թե արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդելը, քաղաքական հայտարարություններ հնչեցնելը համապատասխանում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորի վարքականոնին։ Նաև խնդրել էինք հայտնել, թե ինչպիսին է Ամենայն հայոց կաթողիկոսի անձնական վերաբերմունքն այս գործընթացին։

Մայր Աթոռից, սակայն, ստացել ենք հետևյալ պատասխանը. «Այն, ինչ Դուք փնտրում եք Ձեր հարցադրումներով, կարող եք գտնել վերջին շրջանում Մայր Աթոռի կողմից հրապարակված հայտարարությունների մեջ»։

Այլ կերպ ասած Մայր աթոռը չի կոնկրետացնում` հղելով նախորդ հայտարարություններին։

Հայկ Մագոյան