Հասարակություն

Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր

Մայիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Հարություն Մ․-ի վարած «ՎԱԶ 21015» մակնիշի և 33-ամյա Եղիազար Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։