Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ փաստել են համագործակցության բարձր մակարդակը, քննարկել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ԿԲ նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության և ֆինանսական հատվածի ընթացիկ զարգացումները, խոսել առկա մարտահրավերների հաղթահարման մասին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել կառույցների միջև համագործակցությունը:
Միջոցառման շրջանակում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Բարգավ Դասգուպտայի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ում ԱԶԲ կողմից իրականացվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների
ֆինանսավորման, մասնավոր հատվածի զարգացումների հարցերին: