Հասարակություն

Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության պատվիրակության հետ:

Պատվիրակությունը գլխավորել է Լիտվայի ֆինանսների նախարար, ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն:
 
Կողմերը քննարկել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները: