Հասարակություն

Ծառուկյանը հայտնել է, թե երբ կբացվի Քրիստոսի արձանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումի շրջանակներում հանդիպել է երիտասարդների հետ։ 

Նրան հարց է տրվել Հիսուս Քրիստոսի արձանի բացման մասին, ինչին ի պատասխան Ծառուկյանն ասել է. «Տեղը պատրաստ է, արձանը պատրաստ է, ճոպանուղին են տեղադրում։ Մյուս տարվա վերջ բացումը կանենք, ամբողջ աշխարհին կհրավիրենք»։