Հասարակություն

Հրդեհ է բռնկվել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող պատմամշակութային շենքում

Հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արամի փողոցի թիվ 25 հասցեի հարևանությամբ գտնվող չշահագործվող շինությունում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջներն արագ մարել են կրակը: Հրդեհը, ըստ նախանական տեղեկությունների, բռնկվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող պատմամշակութային շենքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։