Հասարակություն

Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել

Այսօր առավոտյան Երևանում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի տանիքի վրա աշխատող քաղաքացին անհայտ պայմաններում վայր է ընկել, ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։

«Այսօր, ժամը 10։12-ին, ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 7 շենքից անհայտ հանգամանքներում տղամարդ է ընկել։ Ավելի ուշ հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե»,- Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Հայկ Մագոյան