Մայիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղուց մոտ 70 մ հյուսիս՝ գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արցախի Հանրապետության բնակիչ, 61-ամյա Վահան Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։