Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից

Լրատվամիջոցներից մեկում «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին» վերտառությամբ ամբողջովին հորինված նյութ է հրապարակվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

«Պաշտպանության նախարարությունը, հերքելով վերնագրով և  բովանդակությամբ բացարձակ կեղծիք ու սուտ հանդիսացող տվյալ հրապարակումը, կրկին կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավվելու ցանկացած փորձից կամ այդ ակցիաների շրջանակում զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու արատավոր գործելաոճից»,- ասված է հայտարարությունում: