Ս.թ. մայիսի 10-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ:
Նիստի օրակարգում դրված էր ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։
Նախագիծը ստացավ դրական եզրակացություն: