Հասարակություն

Նման մարդ ՆԳՆ կրթահամալիրում չկա

ՆԳՆ-ից հերքում են շրջանառվող տեղեկությունները, թե Թաթուլ Ասիլյան անունով անձն աշխատում է ՆԳՆ կրթահամալիրում։

Նշենք, որ Թաթուլ Ասիլյան ֆեյսբուքյան օգտատերը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ԼՂՀ ՊԲ գնդապետ Կարեն Ջալավյանի (Քյոխ) լուսանկարը՝ մակագրելով «Դավաճան շան ձագ»։

Այս մասին գրառում էր արել լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ պահանջելով համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե կա նման մարդ այդ գերատեսչությունում։

«Նման մարդ ՆԳՆ կրթահամալիրում չկա»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասացին ՆԳՆ-ից։