Հասարակություն

ՎԶԵԲ-ից նոր վարկային միջոցներ կներգրավվեն

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց ՎԶԵԲ-ի հետ նոր վարկային համաձայնագրի ստորագրմանը։ ՎԶԵԲ-ից 236 մլն եվրո կներգրավվի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան՝ շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցման համար։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Սիսան-Քաջարան ճանապարհը բաժանել են երեք 27,12 կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի, 8,65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատվածի և 24,25 կմ երկարությամբ հարավային ենթահատվածի․ «Այս նախագիծը վերաբերում է հարավային՝ 24,2 կմ հատվածին»,- ասել է նա՝ հավելելով, որ առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դարձնելով 60 կմ։