Հասարակություն

Աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 780 անձ. նախարարություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ 

Հիշեցնենք, որ միջոցառման շահառու դառնալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 16-ից 63 տարեկան անձինք կարող են դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող են օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․

  • անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք,
  • անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք,
  • անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։