Հասարակություն

Օրերս տեղացած կարկուտի վնասները դեռ հավաքագրվում են

Հանրապետությունում օրերս տեղացած կարկուտի գյուղատնտեսական վնասները հավաքագրման փուլում են. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշենք, որ կարկտահարության վնասների հավաքագրումն իրականացնելու համար գոյություն ունի երկու հանձնաժողով՝ տեղական և մարզային։ Վնասների վերաբերյալ տեղեկատվությունը նախ հավաքագրվում է տեղական հանձնաժողովի կողմից, այնուհետ փոխանցվում մարզային հանձնաժողովին։ Ամբողջական պատկերն արձանագրելուց հետո տվյալները ներկայացվում է էկոնոմիկայի նախարարությանը։

Հայկ Մագոյան