Հասարակություն

Նոտար Աննա Ղազարյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ 1») Աննա Ղազարյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:  

Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և մեկ ամսով նրա գործունեությունը կասեցնելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները: