ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ ժամը 13:00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:
«Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները»,– հայտնեցին ՆԳՆ–ից:
Հիշեցնենք՝ այսօր ևս բողոքի ակցիաներ են ընթացել ընդդեմ սահմանազատման գործընթացի։