Հասարակություն

Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը հետաձգվել է. նիստը չի կայացել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր նախատեսված նիստը չի կայացել, որտեղ պետք է շարունակվեր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը։

ԲԴԽ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ նիստը հետաձգվել է, քանի որ գործին նոր պաշտպան է ներգրավվել, որը պետք է ծանոթանա գործի նյութերին։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը «քիմիկների» զորամասի գործով վկա է։ Այս գործով մեղադրվում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը։ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանի և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան վաթսուն զինվորականներ Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։

Հայկ Մագոյան