Մի խումբ քաղաքացիներ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քիչ առաջ բարձրացան Ոսկեպարի եկեղեցի, հնչեցրին զանգերը և աղոթք ասացին։
Հիշեցնենք՝ մինչ այդ ոստիկանները փակել էին դեպի եկեղեցի տանող ճանապարհը. եկեղեցուց այնկողմ ականազերծման աշխատանքներ էին իրականացվում, ինչի դեմ բողոքում էին հավաքված քաղաքացիները՝ փորձելով խանգարել։
Տավուշի թեմի առաջնորդի բանակցություններից հետո հավաքված քաղաքացիները, ոստիկանները բարձրացան եկեղեցի և զանգերը հնչեցնելուց ու աղոթք ասելուց հետո վերադարձան։
Նշենք, որ լրագրողներին թույլ չտվեցին մտնել եկեղեցի և նկարահանումներ իրականացնել։