Ժամը 13:30-ից սկսած «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ ու վայրէջքներ իրականացվում են. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանից։
Հիշեցնենք՝ առավոտյան հայտնի դարձավ, որ դեպի Երևան ժամանող և Երևանից մեկնող 12 չվերթների հետաձգման պատճառը վազքուղու հատվածում կատարվող աշխատանքներն են եղել, որը շարունակվելու է մինչև ժամը 13:30:
Հայկ Մագոյան