«Հայաքվե» նախաձեռնության մի քանի անդամ այսօր Ալավերդու հատվածում փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, ինչի հետևանքով Ալավերդի-Օձուն խաչմերուկում մեծաթիվ մեքենաներ էին կուտակվել։
Լոռու ոստիկանապետ Արթուր Զաքարյանը հորդորեց բացել ճանապարհը։ Որոշ ժամանակ անց «Հայաքվեի»-ի ներկայացուցիչները բացեցին ճանապարհը, և Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվեց։