Հասարակություն

Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը կշարունակվի

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննության նպատակով ներկայացել է հակակոռուպցիոն դատարան։ Սակայն նրա հարցաքննությունը չի ավարտվել. այն կշարունակվի ապրիլի 26-ին՝ ժամը 10։00-ին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԲԽԴ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանից։

«ԳՇ նախկին պետը գործով վկայի կարգավիճակ ունի»,– հայտնեց Գևորգյանը։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը «քիմիկների» զորամասի գործով վկա է։ Այս գործով մեղադրվում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը։ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանի և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան վաթսուն զինվորականներ Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։

Հայկ Մագոյան