Հասարակություն

Անձրևից գրունտը գերխոնավանում է, տեղի են ունենում փլվածքներ կամ քարաթափումներ

Մ-2 միջպետական ճանապարհի 234-րդ կմ-ում (Լծեն-Տաթև հատվածում) կատարվում են փլվածքի մաքրման աշխատանքներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ 

«Տեղեկացնենք, որ վերջին օրերին առատ տեղումների հետևանքով հանրապետության լեռնային հատվածներում արձանագրվում են փլուզումներ։ Անձրևից գրունտը գերխոնավանում է, ինչի պատճառով էլ տեղի են ունենում փլվածքներ կամ քարաթափումներ։

Տեղեկացնենք նաև, որ Մ-2-ի նշված հատվածի փակ լինելու պատճառով երթևեկությունն այս պահին իրականացվում է Տաթև-Շինուհայր-Գորիս-Սիսիան ճանապարհով»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք` մոտ 900 խմ ծավալով (7 լայնություն, 25 երկարություն և 5 մ բարձրություն): Փրկարարները սահմանազատել են տարածքը։