Հասարակություն

Շտապօգնության մեքենան ԲԿ-ի մուտքի մոտ առաջ է ընթացել և բախվել ճաղավանդակին

Ապրիլի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մուտքի դիմաց շտապօգնության ավտոմեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բարեբախտաբար, ավտոմեքենան վերևից չի ընկել: Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: