Հասարակություն

«Զորավար Անդրանիկ» կայարանում տղամարդը նետվել է մետրոյի վագոնի տակ․ նա մահացել է

Երևանի մետրոպոլիտենը եղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում Մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։

Քաղաքացի Բ. Ա.-ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։ Նա մահացել է։ 

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։