Հասարակություն

Որդին սպանել է մորը, ապա Կիևյան կամրջից ցած նետվել

Որդին սպանել է մորը, ապա Կիևյան կամրջից ցած նետվել

Ապրիլի 20-ին դաժան ու սահմռկեցուցիչ սպանություն և ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, պարանոցի մասը կտրած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 63-ամյա Նաիրա Մ․-ի դին։ Տեղում աշխատում է փորձաքրեագետը։ Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կամրջից իրեն ցած նետած քաղաքացին Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն է, ով Ավանում սպանված կնոջ որդին է։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն տեղեկություններ, որ տղան սպանել է մորը, ապա եկել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական