Հասարակություն

Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում հաղորդում է ստացվել Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառելու վերաբերյալ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է Քննչական կոմիտեում։ Այժմ ուսումնասիրվում են քրեական վարույթի նախաձեռնման հիմքերը և լուծվում է քննչական ենթակայության հարցը»,- հայտնեցին ՔԿ-ից։