Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով անցնող Սամվել Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել։
«Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով»,- հայտնել է նա՝ տեղեկացնելով, որ Վարդանյանին տեղափոխել են Շենգավիթի դատարան, որտեղ քննարկվելու է կալանավորման միջնորդությունը։
ՀՀ քննչական կոմիտեից էլ այս կապակցությամբ Radar Armenia-ին հայտնեցին. «Անձին մեղարդանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»։
Հիշեցնենք՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։