Հասարակություն

Ջերմուկում ապամոնտաժվում է «Եղնիկի» արձանը. կտեղադրվի նոր տարբերակը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ջերմուկում ապամոնտաժվել է դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ» արձանը։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի «Ֆեյսբուքի» էջից։ 

«Կտեղադրվի նոր` ավելի արդի և գեղեցիկ տարբերակը, իսկ ամբողջ ընթացքը, իհարկե, կհրապարակվի մեր (համայնքապետարանի պաշտոնական) էջում։
Հիշեցնենք, որ դեպի քաղաքի խորհրդանիշ՝ «Եղնիկ» տանող ճանապարհը վերանորոգվել և լուսավորվել է (հոլովակներն ու լուսանկարները՝ մեր էջի հրապարակումներում), լուսավորվել են նաև հարակից ժայռերը։ Ծրագրի մյուս բաղադրիչը դիտահրապարակի կառուցումն է»,- ասվում է համայնքապետարանի էջում արված հրապարակման մեջ։