Հասարակություն

Toyota-ն արգելափակվել է գետում

Ապրիլի 15-ին, ժամը 19:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի «Սնղ» հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.)։