«Անտիֆեյք» լրատվականի աշխատակիցները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից»,- հայտնել է փաստաբանը։
Radar Armenia-ին ՆԳՆ ոստիկանությունից փոխանցեցին, որ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար 2 անձ Տ․ Պետրոսյան փողոցից բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: