Հասարակություն

«Արմենիա» ԲԿ է տեղափոխվել մահացած 5-ամյա երեխա

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի մարմին։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Դաննա Բ.-ն է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու համար։