Հասարակություն

Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում այրվել է խոտածածկույթ

Ապրիլի 12-ին, ժամը 14:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի մոտակա սարից ծուխ է նկատվում: 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ: