Հասարակություն

Դպրոցներում դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան

Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից. այս մասին Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել։ 

Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։

Այնուամենայնիվ, նախարարությունից փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա՝ հորդորելով դասապրոցեսը կազմակերպել բնականոն հունով ։

Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշում են, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է և արված է այլ երկրում։