Կառավարությունը մտադիր է փոխել վարժական հավաքներին քաղաքացիների ծանուցման ձևը՝ անցում կատարելով էլեկտրոնային եղանակի։
«Վարժական հավաքներին մասնակցելու համար երբեմն կրկնակի և եռակի թվով ծանուցումներ են ուղարկվում»․ արձագանքելով որոշման նախագծին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, խնդիր է դրված որոշակի թվով մարդ հավաքել վարժական հավաքներին, բայց ծանուցումները դրանից երբեմն կրկնակի, անգամ եռակի ավելի են լինում։ «Անտրամաբանական է, ամեն ծանուցում պետական բյուջեի վրա ծախս է: Եթե 10 հոգի պետք է հրավիրենք վարժական հավաքի, ինչո՞ւ ենք 100 ծանուցում ուղարկում, փաստորեն 10 անգամ ավելի ծախս անում, քան կարող էինք անել»:
Ըստ նրա, ծանուցման հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, որ պրոբլեմներ են առաջանում. «Այս նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացուն ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների»։