Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի ժամկետով։ Հաշվի առնելով նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամկետը, Մալյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 5 ամիս 7 օր ժամկետով։
Հիշեցնենք, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածով նախատեսված արարք՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։