Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն հայտնել է վթարի հետևանքով զոհված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հայտնել է վթարի հետևանքով զոհված զինծառայողների անունները՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- ասված է հաղորդագրությունում:

Ահսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն նշել էր նաև վթարի հետևանքով վիրավորում ստացած 20 զինծառայողի մասին։