Հասարակություն

1 զոհ, 2 վիրավոր․ Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել

Ապրիլի 11-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Վարազդատ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 68-ամյա Ավետիկ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Արմեն Շամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Մինչ պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Ա․ Գևորգյանը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։