ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ. հակակոռուպցիոն դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների միջնորդությունը։
Աշոտյանը կշարունակի կալանքի տակ մնալ ևս երեք ամիս։
Դահլիճում գտնվողները դատարանի որոշմանն արձագանքեցին ամոթանք տալով։
Արմեն Աշոտյանը դահլիճից դուրս գալուց առաջ լրագրողներին ասաց. «Երբ նստում էի, Արցախը հայկական էր․ չգիտեմ` դուրս գալուցս ինչն է մնալու հայկական»։