Հասարակություն

Ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկին և 293 մլն ռուբլին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի  մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել երեկ Երևան-Արմավիր ավտոճանապարհի մայրաքաղաքային փողոցում 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հաղորդագորություն էր տարածել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4 անձ արցունքաբեր գազ կիրառելով՝ ավտոմեքենայի բեռնախցիկից հափշտակել էին ճամպրուկների և պայուսակների մեջ եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի: