Հասարակություն

Ֆրանսիական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Մարտին Վասալը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այցի ավարտին հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Մարտին Վասալը ջրել է ֆրանսիական պատվիրակությունների տարբեր տարիներին տնկած եղևնիներից մի քանիսը։