Հասարակություն

Նախարարը մանրամասներ է հայտնել ռուսական կողմի հետ բանակցություններից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ նախարարության պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ հեռահաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրերի խախտումների վերաբերյալ խորհրդակցությունների․ «Ցավով պետք է ասեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը, համենայն դեպս, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, որի հետևանքն է, փաստորեն, ՀՌՀ կողմից հաղորդումների եթերազրկումը»,- նշել է նա։

Ըստ Հայրապետյանի, առաջիկայում նախատեսվում է առաջարկների փաթեթ ուղարկել ռուսներին՝ ներկայացնելով, թե ինչպես են պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները։ Ըստ նրա, պետք է ստանալ փաստաթուղթ, որ կաշխատի, և ամրագրված խախտումների դեպքում կհետևեն սանկցիաներ. «Այսօրվա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»։